Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

Ըստ տրամաբանության՝ մենք պետք է հաղթենք չեմպիոնների լիգայում. «Աթլետիկոյի» նախագահ

Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կարծում է, որ թիմն ի վիճակի է հաղթել չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում, որը վերսկսելու է օգոստոսին: Այդ մասին նա ասել է իսպանական Marca թերթին: 

«Մենք միանշանակ կարող ենք մտնել կիսաեզրափակիչ: «Լայպցիգը» լավ թիմ է, բայց չեմ կարծում, որ այն իր մակարդակով բարձր է «Լիվերպուլից», որին արդեն հաղթեցինք 1/8 եզրափակիչում: Սակայն շատ մեծ տարբերություն կա մարդկանց խոսքերի և ֆուտբոլում կատարվող իրադարձությունների միջև: 

Ոմանք ասում են, որ այն թիմը, որը դուրս է թողնում գործող գավաթակրին, հենց ինքն էլ դառնում է հաղթող: Մենք արդեն արել ենք առաջին քայլը: Ըստ տրամաբանության, այս տարի մենք պետք է հաղթենք Չեմպիոնների լիգայում», - ասել է մադրիդյան ակումբի նախագահը:

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսի 7-ին: Նախ տեղի կունենան 1/8 եզրափակիչ փուլից հետաձգված պատասխան չորս խաղերը:

 «Յուվենթուս» - «Լիոն»

«Մանչթեսթեր Սիթի» - «Լիոն»

«Բավարիա» - «Չելիս»

«Բարսելոնա» - «Նապոլի»

Քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը տեղի կունենան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Մադրիդի «Աթլետիկոն» 1/4 եզրափակիչում կհանդիպի գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ: Խաղը կկայանա օգոստոսի 13-ին: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի «ՊՍԺ» - «Ատալանտա» զույգի հաղթողի հետ: Այն նախատեսված է օգոստոսի 18-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին: