Բացել լրահոսը Փակել լրահոսը
116559140_312608879931578_8303603651175937231_n
A A
Պաշտոնական

Արևային կայաններ և մեծ խնայողություններ` Նոյեմբերյանում ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր, որի շրջանակում, ի թիվս բազմաթիվ այլ ներդրումների, 30 միլիոն դրամով նախատեսվում է արևային կայանների տեղադրում` Նոյեմբերյան խոշորացված համայնքում

Արևային առաջին կայանն արդեն տեղադրվել է Նոյեմբերյանի  մշակույթի տան տանիքին: Այն ունի 20  կվտ. հզորության և տարեկան արտադրելու է  մոտ 25000 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա

Մինչև սեպտեմբեր այստեղ  նախատեսվում է 80 կվտ  գումարային հզորության ևս չորս կայանի տեղադրում և շահագործում, որոնցից երկուսը կտեղադրվեն Բարեկամավան սահմանամերձ բնակավայրի խմելու ջուր մատակարարող պոմպակայանների վրա

Ծրագրի հաջող ավարտից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքը տարեկան կունենա շուրջ հինգ միլիոն դրամի խնայողություն

ՀՏԶՀ մամուլի ծառայություն