Բացել լրահոսը Փակել լրահոսը
116428530_2951009818459626_8835125382007108178_n
A A
Պաշտոնական Հասարակություն

«Արտակարգ ամառը` արտակարգ գրքով». ընթերցանության նոր նախագիծ աշակերտների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ընթերցանության նոր նախագծի մեկնարկ` 13-ից 15 տարեկան աշակերտների համար:

Նախագծի նպատակն է արթնացնել սերը գրքի նկատմամբ, խթանել աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտքի զարգացումը, ձևավորել խոսքային մշակույթ։ Նախագծի խորագիրն է «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով», որի շրջանակում աշակերտն իր ընտրությամբ կարդում է հայ կամ համաշխարհային գրականությունից որևէ արձակ ստեղծագործություն և 100-150 բառի շրջանակում ներկայացնում է իր վերլուծությունը գրքի բովանդակության կամ որևէ կերպարի մասին։ Աշխատանքները հրապարակվելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում և պաշտոնական կայքում։