«Ռոման» 28 ֆուտբոլիստով է պատրաստվում «Տորինոյի» հետ խաղին
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոման» Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրի հանդիպմանը պատրաստվում է 28 ֆուտբոլիստով:
Ինչպես նշում է FORZAROMA կայքը, հուլիսի 29-ին նշանակված «Տորինոյի» հետ արտագնա խաղի նախնական հայտացուցակում բացակայում է միայն կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որը այս շաբաթվա սկզբին քթի վիրահատության է ենթարկվել: Թիմին միացել են նաև վնասվածքից ապաքինված Միրանտեն ու Խուան Խեսուսը: Հենրիխ Մխիթարյանը իր թիմակիցների հետ պատրաստվում է առաջիկա հանդիպմանը:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ասել է, որ դեռ չի կողմնորոշվել հիմնական կազմի հարցում, սակայն ավելացրել է, որ խաղն անչափ կարևոր նշանակություն ունի իրենց համար, ուստի կտրուկ փոփոխություններ չի նախատեսում: Բանն այն է, որ եթե «Ռոման» հաղթի «Տորինոյին», ապա ժամանակից շուտ կզբաղեցնի 5-րդ տեղը և կնվաճի Եվրոպայի լիգայի ուղեգիր: