Բացել լրահոսը Փակել լրահոսը
n
A A
Պաշտոնական

Վարդաշեն թաղամասում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Հուլիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի վերջնամասում։

Հրհեհը մեկուսացվել է ժամը 16։48-ին, մարվել՝ 17։19-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ, 3 ծառ, 3 կոճղ։