Բացել լրահոսը Փակել լրահոսը
խոսնակ
A A
Պաշտոնական

Լուկաշենկոյի հետ հանդիպած պաշտոնյաներին լրացուցիչ թեստավորման կարիք չկա. Մանե Գևորգյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում հուլիսի 17-ին հանդիպած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարական պատվիրակության մյուս անդամներին լրացուցիչ թեստավորելու կարիք չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե Լուկաշենկոն հայտնել է, որ ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը, իսկ այդ հայտարարությունից օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և Հայաստանի պատվիրակության անդամների հետ:

«Մինսկից Երևան ժամանելուց հետո Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները հանձնել են կորոնավիրուսի թեստ, որոնց պատասխանները եղել են բացասական և այս պահին թեստավորման անհրաժեշտություն չկա»,- ասաց Գևորգյանը:

Հուլիսի 16-17-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գտնվում էր Մինսկում, մասնակցելու Եվրասիական տնտնեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Այցի ընթացքում հուլիսի 17-ին ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հուլիսի 28-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ասիմպտոմ, ոտքի վրա հաղթահարել է կորոնավիրուսը: