Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այդ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած առաջացնել չի կարող ․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

 

Դատարանն այսօր քննում էր Սահմանադրական կարգի տապալման գործով  ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու փաստաբանների միջնորդությունները։

Դատախազները առարկեցին պաշտպանների ներկայացրած միջնորդությունները:

Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ խոսվում է ապօրինի ձեռք բերված գույքի մասին, մինչդեռ, այսօր կալանքի տակ գտնվող բանկային հաշիվների փոխանցումները կատարվել են մեկ աղբյուրից, իսկ տունը ստացել է պետությունից․

«Այդ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած առաջացնել չի կարող»։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանը իր հերթին նշեց՝ իր մոտ տպավորություն է, որ իրենց իրավունքները խախտվել են, բայց, ըստ Դատախազության, դրանք այդպես էլ պետք է մնան։

Գևորգյանը նշեց նաև,որ շատ պատահական է իմացել, որ իր գույքի վրա կալանք է դրվել, որևէ մեկը իրեն տեղյակ չի պահել, նրա պնդմամբ՝ քննիչը որոշումը կայացրել է 2018-ի օգոստոսին, մինչդեռ ինքն այդ մասին իմացել է 2018-ի դեկտեմբերին, երբ մեծացվել է իրեն առաջադրված մեղադրանքի ծավալը, այնուհետև հունվարին կալանք է դրվել իր մերձավորների գույքի վրա․

«Մեր գործող իրավական համակարգերում խախտված իրավունքների վերականգնումն ի՞նչ ձևով պետք է իրականացվի»,-հռետորական հարց բարձրացրեց Գևորգյանը։

Դատական նիստն ավարտվեց, հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 4-ին։