
A
A
Արցախի պարետատունը մշակել է հատուկ դիմումաձև
Արցախի Հանրապետության պարետատունը նպատակ ունենալով դյուրացնել քաղաքացիների կողմից դիմումների հասցեագրման և դրանց քննման ընթացակարգը՝ մշակել է հատուկ դիմումաձև:
Դիմումը պետք է լինի հասցեագրված պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին, ստորագրած դիմումատուի կողմից՝ նշելով անուն-ազգանուն և ամսաթիվ:
🖨 Առցանց դիմում ուղարկելու համար կարող եք ներբեռնել սույն դիմումաձևը, լուսածրել (scan) կամ/լուսանկարել և ուղարկել [email protected] էլ. հասցեին:
📬 Դիմումները կարող եք թողնել նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարարության շենքի (հասցե՝ Թումանյան 50) առաջին հարկի անցակետում: