Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արտակ Բեգլարյան
A A
Հասարակություն

Անօթևան նախկին դատապարտյալը տեղավորվել է տուն-ինտերնատում․ Արցախի ՄԻՊ

Նախկին դատապարտյալ անձը դիմել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո օրեր շարունակ մնացել է անօթևան և խնդրելով Պաշտպանի աջակցությունը խնդրի կարգավորման հարցում:

Պաշտպանի աշխատակազմի և Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության միջև արդյունավետ համագործակցության արդյունքում արագ պատրաստվել են քաղաքացու համապատասխան փաստաթղթերը, և նա բնակություն է հաստատել Ստեփանակերտի տուն-ինտերնատում:

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ նաև վերականգնվել է տվյալ անձի թոշակի վճարումը, որը մի քանի ամսով դադարեցված էր ընթացակարգային խնդիրների պատճառով: