Բացել լրահոսը Փակել լրահոսը
փողոց
A A
Պաշտոնական

Երթևեկության փոփոխություն Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում

Տեղեկացնում ենք, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմի հատվածներում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 4-րդ երթևեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը և դեպի Սևակի փողոց ձախ շրջադարձերը կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: Միաժամանակ, կարգելվի Ռուբինյանց փողոցի 1-ին և Սևակի փողոցի 2-րդ երթևեկելի գոտիներից ուղիղ երթևեկությունը։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում

 

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց փողոցի նրբանցք-Էմինեսկուի 1-ին փողոց խաչմերուկում

 
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց փողոցի նրբանցք-Էմինեսկուի 1-ին փողոց խաչմերուկում

Տեղեկացնում ենք, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց փողոցի նրբանցք-Էմինեսկուի 1-ին փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ Գայի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կկազմակերպվի 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի դեպի Ռուբինյանց փողոցի նրբանցք ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

ՀՀ ճանապարհային ոստիկանություն