Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak 27.07.
A A
Սպորտ

«Շիրակը» միանգամից 3 ֆուտբոլիստ է ձեռք բերել՝ դարպասապահ, պաշտպան, հարձակվող

«Շիրակ» ֆուտբոլային ակումբն առաջին ձեռքբերումներն է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

 

Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, թիմի կազմը համալրել են փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը, Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Հովհաննես Նազարյանը և թիմի նախկին հարձակվող Վարդան Բակալյանը: Ֆուտբոլիստների հետ կնքվել են մեկամյա պայմանագրեր: