Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահական ընտրությունները չե՞ն կայանա

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ AIBA-ն, չի հաստատել օգոստոսի 3-ին կայանալիք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները: Այդ մասին հայտնում է Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Ըստ աղբյուրի, AIBA-ն գտել է, որ նախատեսված ընտրությունների ձևաչափում  ու ընթացակարգում կան բազմաթիվ խախտումներ ու բացթողումներ, և նախատեսված ընտրությունները չեն համապատասխանում միջազգային ֆեդերացիայի կանոններին:

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հուլիսի 13-ին հանդես էր եկել ծանուցումով, որտեղ նա տեղեկացրել էր, որ «30.07.2020 թվականին ք.Երևան, Դավթաշեն վարչական շենքում (3-րդ թաղամաս) տեղի է ունենալու «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստ, որում հաստատվելու են նախագահի թեկնածուները: Գործադիր կոմիտեի թեկնածուների  հաստատումից հետո, օգոստոսի 3-ին տեղի կունենա ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունը»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ֆեյսբության էջում առայժմ չի արձագանքել Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի հայտարարությանը: