Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat razmik
A A
Սպորտ

Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ռազմիկ Գիրգորյանը նշանակվել է «Արարատ-2» թիմի գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:  

«Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը և սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն այսօր գլխավոր մարզչին ներկայացրել են թիմին, որից հետո «Արարատ-2»-ը Ռազմիկ Գրիգորյանի գլխավորությամբ առաջին մարզումն է անցկացրել:

Նրա մարզչական շտաբում ընդգրկվել են նաև «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ալեքսանդր Պետրոսյանը և Ռաֆայել Սաֆարյանը, իսկ դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:

Ռազմիկ Գրիգորյանը մինչ այդ գլխավորում էր առաջին խմբում հանդես եկող «Դիլիջան» թիմը, որն ՀՖՖ-ի կողմից չի ստացել արտոնագիր և զրկվել է առաջնության մասնակցելու իրավունքից: