Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՅԴ Դաշնակցություն
A A
Պաշտոնական

ՀՅԴ-ականները հանդիպել են Դավիթ Խաժակյանին և Թեհմինա Վարդանյանին

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն, Երևան քաղաքի զարգացման ծրագրերի արծարծման և դիմագրաված խնդիրների քննարկման համար ձեռնարկել է մի շարք հանդիպումներ պաշտոնական և ոչ-պաշտոնական շրջանակների հետ։

Այդ հանդիպումներից առաջինը կայացավ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի գրասենյակում Երևանի Ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանի և Թեհմինա Վարդանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը և անդամներ Դավիթ Նավոյանն ու Ժիրայր Պէօճէքեանը։

Հանդիպման մասնակիցները առաջին հերթին ընդգծեցին ադրբեջանական ոտնձգությունները միակամ դիմակայելու անհրաժեշտությունն ու ներքին ճակատը այս օրերին խաղաղ պահելու կարևորությունը, որի պատասխանատվությունը կրում են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կողմերը։ Ապա անդրադարձ կատարվեց Երևան քաղաքի իրավիճակին ու դիմագրաված բազմապիսի խնդիրներին։ Հանդիպման մասնակիցները ընդգծեցին, որ համավարակի այս պայմաններում Երևան քաղաքի ու երևանցիների կյանքից հիմնական բացական Երևանի քաղաքպետարանն ու քաղաքապետն են, որոնք պարտավոր էին համավարակի դիմագրավման աշխատանքների առաջամարտիկները հանդիսանալ։ 

 

Անդրադարձ կատարվեց աղբահանության, վերելակներին, տրանսպորտին, մանկական խաղահրապարակներին, մանկապարտեզներին և պոլիկլինիկաներին ինչպես նաև քաղաքաշինության հետ կապված աշխատանքներին, որտեղ դժբախտաբար չկան շոշափելի արդյունքներ, բացակայում է քաղաքի երկարամյա զարգացման պատկերացումը։ 

Հանդիպման մասնակիցները արձանագրեցին, որ Քաղաքապետարանին կատարված առաջարկներն ու դիմումները չեն ստանում համապատասխան արձագանք։

Հանդիպման ավարտին որոշվեց նման հանդիպումները պարբերաբար կազմակերպել, այդ թվում և հանդիպել համայնքի բնակչությանը, երևանցիների առօրէական խնդիրներին հաղորդ մնալու ու այդ խնդիրները ավագանու նիստերում և այլ հարթակներում բարձրացնելու և լուծումներ որոնելու համար։

 

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտե