Բացել լրահոսը Փակել լրահոսը
download
A A
Պաշտոնական

Փոփոխական եղանակ՝ առաջիկա օրերին

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 27-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 28-ին, 30-ին, օգոստոսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ին կնվազի 3-5 աստիճանով։



Երևան քաղաքում՝

Հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ին, օգոստոսի 1-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:



Երևան քաղաքի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ․


· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   40.00C (1973 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       11.80C (1983 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                  26.80C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: