Բացել լրահոսը Փակել լրահոսը
COVID-19
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 27-ի տվյալները

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում։

Այդ մասին տեղեկացնում է Jnews.ge կայքը։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1137 դեպք: Ապաքինվել է ևս երկու պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 922:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 6439 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 326-ը: