Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 3 քաղաքացու մոտ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:

Ունենք առողջացման 5 դեպք:

Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 4 774 փորձանմուշի հետազոտություն: