Բացել լրահոսը Փակել լրահոսը
շարժում
A A
Հասարակություն

ՀԱՀ-ը Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շուրջ իր պահանջներն է ներկայացնում Կառավարությանը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ կառավարությունից պահանջում է՝

1- Կարգավորել օրենսդրական դաշտը և քաղքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչված գերակա շահն ի վերջո ծառայեցնել ի օգուտ քաղաքի բարեկարգման, այլ ոչ թե ի օգուտ մասնավոր կառուցապատողի, ինչը մշտապես տեղի է ունեցել կոռումպաց-ված ՀՀ վարչակազմերի օրոք։

2- Հայտարարել ճարտարապետական նոր մրցույթ, որի առաջադրանքը հստակո­րեն պետք է համապատասխանի Երևանի կենտրոնի գոտևորման նախագծին՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնակչության կյանքին ու առող­ջությանը սպառնացող ջերմային ալիքների ինտենսիվության ու տևողության շարու­նակվող աճը, որի մեղմացման համար անհրաժեշտ է ընդլայնել ծառերով կանաչա­պատված տարածքները, բացառելով գերխիտ կառուցապատման հնարավորությունը, սահմանափակելով կառուցապատվող մակերեսների հարկայնությունը և պահպանե­լով գոյություն ունեցող հուշարձան-կառույցները:

3- Հստակ գնահատական տալ ՀՀ նախկին վարչակազմերի օրոք տեղի ունեցած քաղաքաշինական կամայական գործընթացներին, բացահայտել տարիներ ի վեր Երևանը քաղաքաշինական աղետի առաջ կանգնեցնող, գերշահույթ կորզող ներդրող­ների և կոռումպացված վարչական ատյանների միջև տեղի ունեցած անօրեն գործարք­ները, և այդ ամենն արտոնած ու արտողնող պետական պաշտոնեաներին կանչել պա­տասխանատվության:

4- Ֆիրդուսի թաղամասում կառուցապատողն այսուհետ պետք է պարտավորված լինի առաջնորդվել Երևանի կենտրոնի գոտևորման նախագծով և հանրային ու մասնա­գիտական քննարկումներով անցած ճարտարապետական նոր մրցույթի արդյունքում ընտրված նոր նախագծով:

 

 

ՀԱՀ մտավորականների խորհուրդ,

համակարգող՝ Արթուր Արմին Բաբայան

 

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,

համակարգող՝ Գևորգ Հովսեփյան,

 

ՀԱՀ հասարակական կազմակերպությունների

և նախաձեռնությունների խորհուրդ,

համակարգող՝ Աշոտ Աշոտյան