Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս1
A A
Պաշտոնական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 73, մահվան՝  7 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37390-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 711 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1դեպք: Հուլիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 221 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 932-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 187 է, ընդհանուր առողջացածներինը՝ 26665, փաստացի բուժվողներինը՝ 9793 (մեկ օրում նվազել է 121-ով): Մեկ օրում թեստավորվել է 314 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 157466 քաղաքացի: