Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակ
A A
Հասարակություն

Դանակահարություն Նոր Արեշում․ երկու երիտասարդ հիվանդանոցում է

Հուլիսի 25-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդայկի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը։

Իրավապահները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ են՝ 29-ամյա Տիգրան Հունանյանն ու 21-ամյա Դավիթ Գրիգորյանը։ Պարզվել է նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Արեշ 34 փողոցից։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կոշիկներ, հողաթափ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշենն վարչական շրջանների քննչական բաժին։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։