Բացել լրահոսը Փակել լրահոսը
լեդ լույսեր
A A
Պաշտոնական

65 նոր հենասյուն, լեդ լուսատուներ` Լոռու մարզի Թումանյան բնակավայրերում

Լոռու մարզպետ Ադրեյ Ղուկասյանը ֆբ-ի իր էջում գրել է․

 Թումանյան համայնքում կիրականացվի «Թումանյան, Մարց, Լորուտ, Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի փողոցային լուսավորության ընդլայնում» ծրագիրը:

? Նշված բնակավայրերում կտեղադրվի շուրջ 65 նոր հենասյուն` լեդ լուսատուներով, Թումանյան բնակավայրում նաև էներգախնայողության նպատակով մոտ 70 լուսատուներ կփոխարինվեն լեդ տեսակի լուսատուներով:

? Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 14 մլն դրամ, որից՝
? ավելի քան 8 մլն դրամը կներդրվի պետբյուջեից,
? մնացածը համայնքային ներդրումն է:

➡️ Շահառու է համայնքի ողջ բնակչությունը` մոտ 4500 մարդ: