Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1131 դեպք: Ապաքինվել է ևս երեք պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 920:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 6183 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 308-ը: