Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+talalaev 25.07.
A A
Սպորտ

Վարազդատ Հարոյանի թիմը հնարավոր է գլխավորի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը

Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկ ամիս անց հեռացել է Սամարայի «Կռիլյա Սովետովից»: Այդ մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

47-ամյա մասնագետը հայտարարել է, որ ինքը չի զղջում «Կռիլյա Սովետովը» գլխավորելու համար, չնայած անցկացրել է ընդամենը 6 հանդիպում և թիմը դուրս է մնացել Պրեմիեր լիգայից:

Ըստ որոշ աղբյուրների, Անդրեյ Տալալաևի ծառայություններով այժմ հետաքրքված են Պրեմիեր լիգայում հանդես եկող Գրոզնիի «Ախմատն» ու Եկատերինբուրգի «Ուրալը»: Վերջինիս կազմում խաղում է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի մասնագետը 2018 թվականին գլխավորելով Երևանի «Փյունիկը», թիմի հետ կարողացավ առաջին անգամ հասնել մինչև Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլ: