Բացել լրահոսը Փակել լրահոսը
116239328_1175199402865195_8274320775131168400_o
A A
Պաշտոնական

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կամչատկայի երկրամասի Ռուսաստանի հայերի միության նախագահին

Այսօր  դեսպանատանը  կայացավ  Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպմանը Կամչատկայի երկրամասում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանի հետ:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կամչատկա մարզի  հայ համայնքի ներկայիս իրավիճակին վերաբերող հարցեր՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում վերջին իրադարձությունների համատեքստում:
 
Հայ համայնքի ղեկավարը շեշտեց մարզային իշխանությունների և իրավապահ մարմինների նշանակալի դերը մարզում կայունության պահպանման և սադրիչ դրսևորումների կանխարգելման գործում:
 
ՌԴ-ում ՀՀ դեսպանը կարևորել է այս օրերին հայրենակիցների կողմից զսպվածության և զգոնության պահպանումը, որպեսզի չներգրավվեն  որևէ սադրիչ գործողության: