Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍԱՏՄ շրջայցը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում (5)
A A
Պաշտոնական

Տեսչական մարմինները շարունակում են շրջայցերը

Տավուշի մարզում ՔՏՀԱՏՄ-ն իրականացրել է կրկնակի դիտարկումներ. խախտումներ չեն հայտնաբերվել

 

Կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը կանխարգելելու և հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով`հուլիսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՃՈ ոստիկանության մարզային կարգախմբերի հետ համատեղ կրկնակի վերահսկողություն են իրականացրել ՀՀ Տավուշի մարզում։

Իջևան և Դիլիջան քաղաքներում կատարված խստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից այսօր ևս խախտումներ չեն արձանագրվել: Հայտնաբերված որոշ թերությունների դեպքում տեղում տրվել են անհապաղ շտկման ցուցումներ:

Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքներ՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետներն ամենօրյա գրաֆիկով շարունակում են լայնածավալ վերահսկողական գործառույթներ իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

 

Երկրորդ օրն անընդմեջ ԲԸՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում

 

Հուլիսի 25-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են խստացված շրջայցերը ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում ու ջրային տարածքներում։

ԲԸՏՄ ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը նույնպես այցելել է ՀՀ Տավուշի մարզ, անձամբ տեղում ծանոթացել իրավիճակին և հետևել վերահսկողական աշխատանքներին։ Հասրաթյանը նշել է, որ ամբողջ հանրապետությունում կատարված մշտադիտարկումների համադրման արդյունքները ցույց են տալիս, որ ստուգայցերի մեկնարկին գրանցված խախտումների քանակն անհամեմատ շատ է եղել, քան վերջին օրերին գրանցվածները, սակայն կարևոր է չթուլացնել զգոնությունը և ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ իրականացվող լայնամասշտաբ միջոցառումները շարունակել նույն ծավալով։

Կորոնավիրուսային հիվանդությունը կանխարգելելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետների և ոստիկանների համատեղ խմբերը երկրորդ օրն անընդմեջ կատարած անակնկալ ստուգայցերի ընթացքում Պարզ լճի, Լաստիվերի, Ենոքավանի հանգստյան գոտիներում, Գոշավանք և Հաղարծին վանական համալիրների տարածքներում արձանագրել են խախտումների նվազում։ Թեպետ հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանվում են ոչ լիարժեք՝ շարունակվում են գրանցվել դիմակները ոչ պատշաճ կրելու, անկանոն հերթեր և մարդկային կուտակումներ առաջացնելու դեպքեր, այնուամենայնիվ երեկվա համեմատ այսօր ավելի քիչ խախտումներ են եղել։

Տեսուչների կողմից տրվել են ցուցումներ, իրականացվել է խորհրդատվություն, կատարվել են անհատական իրազեկման աշխատանքներ՝ կուտակումներ առաջացնող, խմբերով շրջող այցելուներին բացատրվել է հակահամաճարակային կանոններին խստագույնս հետևելու անհրաժեշտությունը։

 

ՇՎՏՄ-ն կրկնայցերի ժամանակ խախտումներ է հայտնաբերել, կազմվել են արձանագրություններ

Այսօր՝ հուլիսի 25-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում: Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Դիլիջանի շինանյութի առևտրի կետերում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Իջևան քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում, որտեղ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Հուլիսի 25-ին տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 24 ժամով կասեցվել է մի քանի շինանյութի խանութների ու գազալցակայանների գործունեությունը: Դիտարկված հիմնական խախտումները կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների ու ջերմաչափերի հետ:

Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում ՇՎՏՄ-ի կողմից շարունակվում է: