Բացել լրահոսը Փակել լրահոսը
116102275_577329303173859_5838741706671394518_n
A A
Հասարակություն

Ադրբեջանցիների հետ բախման հետևանքով ձերբակալված յոթ հայ ազատ է արձակվել. Ռուսաստանի հայերի միություն

Երեկ երեկոյան Լյուբերցիում ձերբակալված յոթ հայ, ովքեր դիմել էին Ռուսաստանի հայերի միության թեժ գծին, առավոտյան ազատ են արձակվել, այս մասին տեղեկանում ենք կազմակերպության ֆեյսբուքյան էջից:

ՌՀՄ-ն ռուսաստանաբնակ հայերին հորդորել է չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ ադրբեջանցիների կազմակերպված խմբերի կողմից հարձակման ենթարկված իրենց հայրենակիցների հուզական վիճակի վրա ազդող նորալլուկ «հասարակական գործիչների» սադրիչ ելույթներին:

«Այդ տխրահռչակ գործիչները ոչինչ չեն որոշում անգամ իրենց ընտանիքի ներսում, սակայն ֆեյսբուքյան լայքերի համար անպատասխանատու կոչեր են հրապարակում և ելույթ են ունենում իրենց ժողովրդին և երկիրը խայտառակող ուղիղ եթերներում՝ իրար խառնելով մեր համայնքը: Զգոնություն: Հանգստություն: Եվ մենք կապ ենք պահպանում միմյանց հետ», - նշված է ՌՀՄ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանցիների խմբերը Մոսկվայում հարձակվել էին հայերի վրա: