Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
A A
Պաշտոնական

Արցախի նախագահը հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին ստորագրել է հրամանագիր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սերգեյ Յուրիի Ստեփանյանին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ