COVID-19․ ՀՀ առողջապահության նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսային համավարակի միջոցառումների շրջանակներում նախարարության կողմից կատարված ծախսերի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․
Ֆինանսական հաշվետվություն
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներաառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։
Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր |
1,443,504,690 |
|
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում |
651,968,363 |
|
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր |
389,675,775 |
|
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն |
669,323,500 |
|
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն |
828,074,847 |
|
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն |
1,066,518,894 |
|
Բժշկական կենտրոնների վերանորոգում |
618,851,437 |
|
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ |
140,610,307 |
|
Հանրագումար |
5,808,527,812 |
|