Բացել լրահոսը Փակել լրահոսը
լեդ
A A
Հասարակություն

Քաղաքում լեդ լուսավորության էներգախնայող համակարգ է անցկացվում. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն ֆբ-ի իր էջում գրել է․

Քաղաքում լեդ-լուսավորության էներգախնայող համակարգ է անցկացվում։ Սա Թումանյան փողոցն է, Դավթաշենում, Աջափնյակում եւ Նուբարաշենում հիմնականում ավարտվել է ծրագիրը։ Սա ե՛ւ էներգիա է խնայում, ե՛ւ համայնքի գումարները։

Բայց այն, ինչ ուշադրություն է գրավում՝ տարածքի կահավորման կոկիկությունն է՝ առանձնացված գոտիներով եւ ծանուցող թերթիկներով։ Սա կարող է արտաքին աշխատանքի կազմակերպման օրինակելի ձեւ լինել։

Ծրագիրն իրագործվում է ԵՄ եւ E5P-ի հետ համագործակցությամբ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ծրագրի շրջանակում բոլոր մալուխները անցկացվում են գետնի տակ։ Նկարներում երեւացող փորվածքները հենց դրա համար են։