Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 24.07.
A A
Սպորտ

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին հնարավոր է հեռացնի իր կազմից

Այսօր կայացել է Բռնքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է հայկական բռնցքամարտին՝ այդ թվում առաջիկա ընտրություններին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Ինպես նշում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, ԲՀԱՖ-ի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ժամանակավորապես վայր է դրել ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, բայց  նշել, որ ընտրություններին կմասնակից միայն այն դեպքում, եթե դրանք անցկացվեն օրինական:

Հիշեցնենք, որ օրերս Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան իր անվստահությունն է հայտնել հայկական կողմին՝ մասնավորապես Հայատանի բռնցքամարտի ֆեդերացիային: 

ԱԻԲԱ-ն ընդգծել է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ առաջիկայում կայանալիք ընտրությունների ձևաչափը չի համապատասխանում միջազգային ֆեդերացիայի կանոններին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից հերթական անգամ խախտվել է ընթացակարգը, որի համար ԱԻԲԱ-ն պարզաբանում է պահանջել և առ այսօր չի ստացել:

ԱԻԲԱ-ն նշել է, որ եթե առկա խնդիրները չշտկվեն, ապա իրենք գործկոմի նիստ կհրավիրեն և կքննարկեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային իրենց կազմից հանելու հարցը:

Նշենք, որ Բռնքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ստեղծվել է 2018 թվականին: Հիմնադրման օրվանից ֆեդերացիայի նախագահն է Հովհաննես Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է Հայատանի բռնցքամարտի ֆեդերացիային, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության անկախացման տարում, ապա 2013 թվականից ղեկավարվում է նախկին բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Գևորգյանի կողմից, սակայն նա վերջերս հրաժարական է տվել:

Օգոստոսի 3-ին պետք է կայանա այդ ֆեդերացիայի նախագահական ընտրությունները: