A
A
Պայթուցիկների մի մասը չաշխատեց. շենքը մնաց կանգուն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեք ժամ տեսախցիկները պատրաստ սպասում էին, երբ է փլուզվելու «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը ։ Բայց այն չհաջողվեց ամբողջությամբ հավասարեցնել հողին։ Շենքը փլուզվեց մասամբ։
«ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Վազգեն Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ պատճառը տեխնիկական էր, մի քանի պայթուցիկներ չպայթեցին, աշխատանքները կշարունակվեն վաղն առավոտյան, որի հետո հավանաբար շենքը վերջնական կփլվի։
Այս ամբողջ ընթացքում հերթապահում էին փրկարարները, ոստիկաններ և բժիշկներ։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին տեղի է ունեցել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի մի մասի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։
Շենքը պայթեցվում է, քանի որ նախորդ տարվա խոշոր հրդեհից հետո վերականգման ենթակա չէ։