Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԸՏՄ տեսչական մարմին
A A
Պաշտոնական

Տավուշի մարզում իրականացված խիստ վերահսկողության արդյունքում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու և Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության մարզային  ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Տավուշի մարզի ամբողջ տարածքում։

Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Դիլիջան, Իջևան քաղաքներում, միջմարզային և ներմարզային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում, մարդատար տաքսի ավտոմոբիլներում իրավախախտումներ չեն արձանագրվել։

Միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների  վերաբերյալ ՏՄ մասնագետները տեղում տվել են նախազգուշացումներ և թերություններն անհապաղ շտկելու ցուցումներ, ինպես նաև վաղ առավոտից իրականացվող դիտարկումներին զուգահեռ վարորդների և ուղևորների շրջանում տարվել են ակտիվ իրազեկման  և բացատրական աշխատանքներ։

ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ վերահսկողություն իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։