Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերգեյ Բագրատյան
A A
Հասարակություն

Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է։ Տեկատվությունը «Ա1+»-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Թե ինչ քրեական գործի շրջանակներում՝ Աբրահամյանը չմանրամասնեց, ասաց` նախաքննական գաղտնիք է, անհրաժեշտության դեպքում, ավելի ուշ, հնարավոր է նախաքննական մարմինը պարզաբանումներ ներկայացնի․

«Մեկ քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով պարոն Բագրատյանը հարցաքննվել է»։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 23-ին, հայտնի դարձավ, որ Սերգեյ Բագրատյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու  մասին։