Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սուրբ Սոֆիայի տաճարում լսվող նամազի ձայնը պետք է խլացնել եկեղեցիների զանգերով․ Սեյրան Օհանյան

Ստամբուլի  հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց հետո, Թուրքիայի իշխանություններն այսօր՝ հուլիսի 24-ին  անցկացրել են առաջին համընդհանուր ուրբաթօրյա նամազը ։

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադարձել է դրան.

«Այսօր, երբ քրիստոնեական հավատքի խորհրդանիշ Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ է կատարվում, պարտավոր ենք երեկոյան ժամերգության պահին ավելի բարձր հնչեցնելու Հայոց եկեղեցիների զանգերը, իսկ մեր օջախներում՝ ընտանեկան ընթրիքի սեղանի շուրջ, ձեռք ձեռքի   տված, Տերունական աղոթք «Հայր մերը․․․» հղելու առ Աստված։

Այսօր, ավելի քան երբևէ, տարածաշրջանում տեղի ունեցող բարդ գործընթացները տեսնելով, մենք ստիպված ենք, զենքը ձեռքներիցս վայր չդնելով, համախմբվել մեր եկեղեցու, ընտանիքի, բանակի, ազգային արժեքների շուրջ և պատվով կրել հայ քրիստոնյա լինելու սրբազան առաքելությունը»։