Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՄՄԳ տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել Կարեն Կարապետյանը

A A

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը «Միացյալ մեքենաշինական գործարաններ»-ի տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունից։

«ՄՄԳ խումբը ռազմավարական կարևոր գործընկեր է Գազպրոմբանկի համար: Խմբի զարգացումը, այդ թվում՝ բիզնեսի նոր ուղղությունների, մեր առանցքային առաջնահերթություններից է: Առաջադրված խնդիրների հաջող լուծման համար որոշում է ընդունվել տնօրենների խորհրդի նոր կազմ ձևավորել, որի նախագահ է ընտրվել Կարեն Կարապետյանը»,- նշել է «Գազպրոմբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Խաչատուրովը:

Միաժամանակ, «Միացյալ մեքենաշինական գործարաններ»-ի  գլխավոր տնօրեն է նշանակվել Եվգենի Կիսլիցինը։