Բացել լրահոսը Փակել լրահոսը
109429329_10219479389081119_1129721064088631693_n
A A
Հասարակություն

Երևանի կենտրոնում ապամոնտաժվում են ապօրինի գովազդային նյութերը

Երևանի Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվում և ապամոնտաժվում են պատմամշակութային ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար»,- հայտնել է Կարապետյանը: