Բացել լրահոսը Փակել լրահոսը
-Ջրահեղձ-Լինել-e1529611876868
A A
Պաշտոնական

Ոռոգման համար նախատեսված ջրավազանում քաղաքացի է ջրահեղձ եղել

Հուլիսի 24-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վերջնամասում՝ ոռոգման համար նախատեսված ջրավազանում, (մոտ 8 մ խորություն) քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ջրասուզակ։

Պարզվել է, որ Այգեզարդ գյուղի հողատարածքներում գտնվող ջրավազանում (խորությունը՝ մոտ 7 մ) ջրահեղձվել է 2004 թ․ ծնված Մուշեղ Մ․-ն ( Գինեվետ գյուղի բնակիչ):

Ժամը 09։06-ին ջրասուզակը Մուշեղ Մ․-ի դին դուրս է բերել ջրավազանից։