Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման 3
A A
Պաշտոնական

Ի՞նչ է կատարվել հայ–ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց: 

Այս մասին ֆբ-ի իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։