Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC00057
A A
Հասարակություն

Անհրաժեշտ է կրթական համակարգի ամբողջական վերարժեւորում․ ՏՈԵՄ վարչություն

Բուհական ընդունելության նոր կարգը բազմաթիվ անհարմարություններ պատճառեեց դիմորդներին, որի հետեւանքով շուրջ 700 դիմորդներ հավաքելով բավարար եւ բարձր  միավորներ դուրս մնացին ընդունելությունների մրցույթից։

Թեև դժվար է այս հարցում մեղավորներ գտնել սակայն փաստն այն է որ ունենք չլուծված խնդիր և շուրջ 700 անձ որոնք ունենալով բավարար գիտելիքներ, սակայն ընդունելությունների կարգին թերի տիրապետելու կամ չտիրապետելու պատճառով չկարողացան ընդունվել բուհ այս տարի ։

ՏՈԵՄ-ը բազմիցս նշել է, որ ընդունելության այն համակարգը(կամ համակարգերը) որոնք գործում են Հայաստանում իրենց վաղուց սպառել են և անհրաժեշտ է նոր, արդիական համակարգ։

Նոր համակարգի պահանջն էլ առավել ցայտուն է  աշխատաշուկա-կրթություն կապը դիտարկելից, որտեղ առկա է խզվածք, կազմակերպվածության բացակայություն եւ կրթական համակարգի տված ունակությունները չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։

 Անհրաժեշտ է ոչ միայն ընդունելությունների կարգի փոփոխություն, այլեւ կրթության ձեւի, ծրագրերըի և մեթոդների վերաձևակերում եւ վերաարժեւորում։

Առաջիկա ընդունելության քննություններից բխող խնդիրները նվազեցնելու, որակյալ եւ կողմնորոշված մասնագետներով պետության կարիքները բավարարելու նպատակով ՏՈԵՄ-ը առաջարկում է կենտրոնական միասնական քննությունները փոխարինել հարցազրույցներով եւ նախորդ ուսման վայրից ստացված գնահատականներով, առաջադիմության գործակիցներով, ինչպես նաեւ հավանական կոռուպցիայից խուսափելու համար ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ, որին կանդրադարնանք ավելի ուշ։

Կոչ ենք անում, որ կառավարությունը շուտափույթ եւ արդարացի լուծում գտնի բուհական ընդունելության մրցույթից դուրս մնացած շրջանավարտների համար։

 

-ՏՈԵՄ վարչություն

Ատենապետ Ռ. Ստեփանյան