Բացել լրահոսը Փակել լրահոսը
10.04.14-7738ԱՄՆ-սենատ
A A
Պաշտոնական

Ընդունվել է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը:

Ջ. Սփիերի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: 1.4 մլն դոլար օգնությունը հատկացվելու է HALO Trust ընկերության կողմից կատարվող ականազերծման աշխատանքները շարունակելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշում էր կայացվել Արցախում հումանիտար ականազերծման համար տրամադրվելիք 1.4 մլն դոլար օգնությունը հատկացնել մեկ այլ՝ կրթական և մշակությային փոխանակման ծրագրի: