Բացել լրահոսը Փակել լրահոսը
Мининдел
A A
Պաշտոնական

Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային վերջին դեպքերը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում քննարկել է  Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, այս մասին հայտնում է  ՌԴ ԱԳՆ կայքը:

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության հետ կապված, Լավրովը շեշտել է հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու և կոնֆլիկտի կողմերի վրա զսպող ազդեցության անհրաժեշտությունը՝ իրադրության հետագա սրացումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ռուսական կողմը նշել է նաև արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու կարևորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը՝ տարածաշրջանային կայունության շահերից ելնելով։

Լավրովն ու Չավուշօղլուն նաև օրակարգային այլ հարցեր են քննարկել։