Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան1
A A
Պաշտոնական

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես ասված է. 

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

 

Հայ-եգիպտական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը շարունակաբար ընդլայնելու և բովանդակային առումով հարստացնելու խնդիրը մշտապես գտնվում է Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Համոզված ենք, որ դրա համար առկա է հսկայական ներուժ, որի արդյունավետ օգտագործումը նոր հնարավորություններ կբացահայտի մեր երկու բարեկամ երկրների առավել մերձեցման և փոխշահավետ համագործակցության զարգացման համար։ 

 

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և նոր կորոնավիրուսի համավարակի առաջացրած մարտահրավերների շուտափույթ հաղթահարում»։