Բացել լրահոսը Փակել լրահոսը
114722681_1657947074354973_2470829738986258246_n
A A
Պաշտոնական

Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Գերմանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան:

ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

На изображении может находиться: один или несколько человек, ночь и на улице

На изображении может находиться: автомобиль и на улице