Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-2iWTVFgN5x
A A
Քաղաքականություն

25 մլն դրամ՝ հրետակոծված տների վերականգնման համար (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին հասցվել է 150 միլիոն դրամի վնաս։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ առաջարկելով հրատապության կարգով 25 մլն դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին՝ հրետակոծված տների վերականգնման աշխատանքները սկսելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծեց՝ այս փուլում արագ որոշակի գումար են հատկացնում աշխատանքները սկսելու համար․

«Մենք սահմանապահ գյուղերի նկատմամբ հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք, որը հետևյալն է՝ կարող էր տպավորություն ստեղծվել, որ այդ գյուղերը միևնույնն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, հետևաբար՝ այնտեղ արվող վերականգման աշխատանքները արվում են մի փոքր այս տրամաբանությամբ, մենք պետք է այս տրամաբանությունը փոխենք»։

Փաշինյանի խոսքով ՝ սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե և ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլ մենք պետք է ունենանք այդ գյուղերի զարգացման կոնկրետ ռազմավարություն․

«Սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ սահմանպահ գյուղերից սկսվում է»։

Ի վերջո կառավարությունը որոշեց այս փուլում հատկացնել նախատեսված 25 մլն դրամը։