A
A
Ուղիղ. ՍՊԱԼ - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը բացակայում է մեկնարկային կազմից
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի ֆուտբոլի Ա սերիայի առաջնության 35-րդ տուրում Հռոմի «Ռոման» արտագնա խաղում կհանդիպի ՍՊԱԼ-ի հետ:
Դաշտի տերերն այժմ 19 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Նրանք արդեն դուրս են մնացել Ա սերիայից: Հռոմեական ակումբը 58 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը՝ առջևից ընթացող «Միլանին» զիջելով ընդամենը մեկ միավորով:
Թիմերն արդեն հրապարակել են հայտացուցակները: Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Ռոմայի» պահեստային խաղացողների ցանկում:
ՍՊԱԼ - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի ժամը 23:45-ին: Ֆուտբոլասերները խաղն ուղիղ եթերով կարող են դիտել այստեղ