Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Հասարակություն

Առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․

Սիրելի հայրենակիցներ,

Չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը: Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը կանխող հիմնական գործիքներ:

Պահպանեք զգոնություն եւ հիշեք, որ դիմակ կրելով, դուք առաջին հերթին պաշտպանում եք ձեր հարազատներին: