Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Պաշտոնական

Եղեգնաձորում երկու մանկապարտեզ է վերակառուցվում. ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության միջոցներով իրականացնում է Եղեգնաձորի 2-րդ և 5-րդ մանկապարտեզների վերակառուցման աշխատանքները: Մանկապարտեզները կառուցվել են 1970- ականներին և մինչ օրս միայն մասնակի են նորոգվել:

Շենքերը, ժամանակակից և ապահով տեսքից բացի, կունենան նաև արևային ջրատաքացուցիչներ, իսկ ներքին հարդարման աշխատանքներից հետո կկահավորվեն և ջերմ ու տաք հարկի տակ կընդունեն ավելի քան 210 երեխայի:
Երկրորդ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կավելանա քսանով, իսկ հինգերորդում շուրջ տասնհինգով:

2-րդ մանկապարտեզի կառուցման համար կառավարության ներդրումը կազմում է 22 միլիոն 600 հազար դրամ, 5-րդ մանկապարտեզի կառուցման համար պետբյուջեից ներդրվել է 24 միլիոն 589 հազար դրամ:

Մանկապարտեզները շահագործման կհանձնվեն այս տարի: Այս և մի շարք այլ համայնքներում պետբյուջեի միջոցներով մանկապարտեզների կառուցման ծրագրերը կառավարվում են ՏԿԵ նախարարության կողմից:

ՀՏԶՀ մամուլի ծառայություն