Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 22.07.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ մեկնել է Ֆեռարա

Հռոմի «Ռոման» Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում այսօր կհանդիպի ՍՊԱԼ-ի հետ: Խաղը կկայանա մրցակցի հարկի տակ:

Հանդիպումն անչափ կարևոր նշանակություն ունի հռոմեական ակումբի համար, քանի որ նրան հետապնդող «Միլանն» երեկ 2:1 հաշվով հաղթելով «Սասուոլոյին», վաստակել է 59 միավոր և բարձրացել 5-րդ հորիզոնական: «Ռոման» 58 միավորով այժմ գտնվում է 6-րդ տեղում:

Այսօր առավոտյան «կարմրադեղինները» նախ ինքնաթիռով թռել են Բոլոնյա, ապա ավտոբուսով մեկնել Ֆեռարա քաղաք, որտեղ իր խաղերն է անցկացնում ՍՊԱԼ-ը: Հենրիխ Մխիթարայանի նույնպես թիմի հետ մեկնել է Իտալիայի հյուսիս: Սակայն, ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, հայ ֆուտբոլիստը հավանաբար խաղը կսկսի պահեստայինների նստարանին, քանի որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է հանգիստ տալ իր առաջատար երեք խաղացողներին՝ Հենրիխ Մխիթարյանին, Էդին Ջեկոյին ու Լորենցո Պելեգրինիին: