Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault (2)
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գերիների պատմածը ցույց կտա. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

Երեկ երեկոյան հակառակորդը   Տավուշի մարզում  հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է մղվել։  Ըստ ՊՆ-ի՝ ոմանք էլ մնացել են ծուղակում։

«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի խոսքով՝ մենք սպասում էինք երեկվա գործողություններին .

 «Իրենց օպերացիոն նպատակը ոչ թե վերազատագրել էր դիրքեր, այլ ներթափանցելն էր  ավելի խորը, որ ցույց տան՝ իրենք կարող են մեր դիրքերից որևէ մեկը վերցնել անաղմուկ»։

 Ըստ նրա՝  մեր դիրքերը  բարձր են եւ ուժեղացված հսկողություն է.«Եվ միևնույն ժամանակ թե կորպուսի հրամանատարությունը, թե գնդի հրամանատարությունը վաղօրոք ամբողջ տեղաշարժը ֆիքսել էին, և դրա համար գերիների պատմածը ցույց կտա, թե նրանք ինչքա՞ն, քանի՞ անգամ են արդեն կորցնում ոչ միայն մարդկային ուժ, այլ նաև ռեսուրսներ»։

Հնարավոր զարգացումների մասին այս պահին նա հստակ խոսել դեռ չի պատրաստվում։

Նշում է, որ արդեն 25 տարի է՝   այս ամենը շարունակվում է, սակայն մեջբերում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքը՝  եկել է ժամանակը լիովին ջախջախելու թշնամուն.

 «Ջախջախելը միայն պատերազմով չի, այսինքն այս կամ այն կողմում լոկալ ձևով ջախջախում ենք, որ մյուսները դաս առնեն»,-ասում է Աստվածատուր Պետրոսյանը։