Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԴԽ-խորհրդանիշ
A A
Պաշտոնական

ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի հավակնողների ցանկը

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը՝ 2020-ի հուլիսի 31-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովի կողմից ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ.

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին»:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է ներքոնշյալ՝ 3 դատավորի անուն.

    Հ/հ

                                  Թեկնածուի

                    ազգանունըանունըհայրանունը,

                                դատարանի անվանումը,

                          դատավորի մասնագիտացումը

    1.

                      Անտոնյան Սուրեն Ռաֆիկի

            (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

                              վարչական պալատ)

    2.

                      Հակոբյան Գոռ Գագիկի

           (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

                        վարչական պալատ)

    3.

                   Միքայելյան Ստեփան Կարոյի 

           (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

                               վարչական պալատ)